Armeniasputnik.am-ը գրում է․
ՀՀ ԱԳՆ-ն արձանագրում է, որ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում մեծ կարևորություն է ստացել
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրի վերաբերյալ։
Մամուլի խոսնակն արձանագրում է, որ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում կարևորագույն դերակատարում է ստացել, և այս հանգամանքն իր արտացոլումն է գտել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այնպես էլ համանախագահ երկրների ու միջազգային հանրության վերջին շրջանի հայտարարություններում:
«Հայաստանը ողջունել է և պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախ և հարակից շրջաններ, ինչը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխմանը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



