Aravot.am-ը գրում է.

«Ես ցավում եմ, որ մեր երկրի պաշտպանության նախարարը ձեզ նման մարդ է»,- այսպես է ասել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը`ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին`Սյունիքի մարզում նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Արթուր Սարգսյանն էլ այսօր ՀՀ քննչական կոմիտեի մոտ էր: Նա նույնպես եկել էր սատարելու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին: Մանվել Փարամազյանն այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության, նրան մեղադրանք է առաջադրվել: Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանը բացատրեց, թե ինչու է այդպես ասել նախարարին. «Երեք ժամ զրուցել ենք: Ինչ հարց տվել ենք՝ կամ ասել է՝ ես չեմ տիրապետում, կամ ասել է՝ դուք ճիշտ եք:

Ես հարց եմ տվել, որ եթե ես գնամ Կապան, ճանապարհին թուրքը գա, կանգնեցնի, մեզ սպանեն, ո՞վ է մեր անվտանգությունն ապահովում: Ասում է՝ ոչ ոք չի կարող ապահովել: 1991-1992 թվականներին էլ է այդպես եղել, նորմալ է: Դա իր բառացի խոսքերն են: Երկրորդ հարցը, որ ասել ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Որոտանի, Շուռնուխի խնդիրը չի եղել:

Ինքը մեկ օր առաջ եկել ասում է՝ վաղը ժամը 5-ին պետք է ազատեք: Ասում է՝ մենք էլ տեղյակ չենք եղել: Նշանակում է՝ վարչապետը այդ ամենը ստորագրել է առանց որեւէ մեկի տեղյակ լինելու»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել