Panorama.am-ը գրում է․
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին ուրախություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման դադարեցման կապակցությամբ, ասելով, որ Իրանը պատրաստ է օգնել երկու հարևան երկրների միջև վեճերի վերջնական լուծմանը։ Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Նշվում է, որ նախօրեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը Վայեզին ավելացրել է՝ Իրանը միշտ կարծում է, որ երկրների, հատկապես հարևանների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, և որ պատերազմը ոչ մի կերպ չի կարող փոխարինել քաղաքական լուծումներին:
Նշվում է, որ Իրանն այս երկրի հետ իր սահմանը համարում է խաղաղության և բարեկամության սահման և միշտ հարգել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և կոչ է արել մյուս երկրներին՝ հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



