
Համեմատելով անհամեմատելին․․․
Իցհակ Ռաբին` քաղաքական և ռազմական գործիչ: Իսրայելի 6-րդ և 11-րդ վարչապետը: Խաղաղության Նոբելյան մրցանակիր (1994թ): Իսրայելի առաջին վարչապետն է, ով ծնվել է հայրենիքում, երկրի միակ վարչապետը, ով սպանվել է պաշտոնավարության տարիներին
։




Նրա հրամանատարությամբ իսրայելական բանակը փայլուն հաղթանակ տարավ «Վեցօրյա» պատերազմում
։




Բայց պատերազմում կրած ծանր կորուստները և հատկապես իր կուսակցության ներսում եղած դժգոհությունների ալիքը ստիպեցին Մեիրին հրաժարական տալ, և դրանով ավարտվեց նրա քաղաքական կարիերան
)։



1987թ.-ին բռնկված «Առաջին Ինթիֆադայի» սկզբնական շրջանում նա հրամայում էր զինվորականներին դաժանորեն ճնշել պաղեստինցիների ցույցերը։ Ընթացքում, սակայն, հանգեց այն եզրակացության, որ արաբա-իսրայելական կոնֆլիկտի լուծումը հնարավոր է ոչ թե բռնությամբ և ուժով, այլ բանակցությունների միջոցով։


1993 թվականի սեպտեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրման նախօրեին, Ռաբինը Արաֆաթից նամակ ստացավ, որում վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում էր իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին: Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան նամակ ուղարկեց, որտեղ պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից ՊԱԿ ճանաչման մասին: Այդ պայմանագրերի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան Ինքնավարությունը, որին փոխանցվեց Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի մասնակի վերահսկողությունը
։

ՊԱԿ-ի հետ համաձայնագիրը պառակտեց իսրայելական հասարակությունը․ ոմանք վարչապետին հերոս համարեցին խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան՝ պաղեստինցիներին հող տալու համար (դրանք, ըստ նրանց, պատկանում էին Իսրայելին)։



Քաղաքակիրթ աշխարհը ցնցված էր ապանությունից։
1997 թ.-ից պաշտոնապես սահմանված է Իցհակ Ռաբինի հիշատակի օր։
«Իսրայելի թագավորների» հրապարակը կոչվեց Ռաբինի անվամբ։ Նրա անունն են կրում հարյուրավոր շինություններ երկրով մեկ։
Թել Ավիվում կառուցված է Ռաբինի ժառանգության ուսումնասիրության հսկայական կենտրոն
։

Չնայած որ իրավիճակները մեր այսօրվա դրության և բերածս օրինակի միջև զգալիորեն տարբեր են, և Իցհակ Ռաբինին էլ կարելի է դասել 20-րդ դարի մեծագույն քաղաքական գործիչների շարքին, այնուամենայնիվ, սա ևս մեկ ծանրակշիռ ապացույց է, որ նույնիսկ փառահեղ հաղթական ճանապարհ անցած գործիչներին չի ներվում հողերի զիջումը (նույնիսկ, ինչպես այս դեպքում է, շատ հիմնավոր....)։ Էլ չեմ խոսում հողերի հանձման, պարտության, վաճառքի, դավաճանության, անփութության և այլ արատավոր երևույթների մասին։
Ինչո՞ւ չենք վերցնում լավը, վեհը...
Հ.Գ. Դե, թող հիմա Իսրայելի որևէ վարչապետ փորձի/մտածի Պաղեստինին խաղաղության դիմաց զիջել որևէ տարածք, էլ չեմ ասում՝ այդ մասին նախապես բարձրաձայնի...
Նրանք ընտրել են լավագույնը լինելու տարբերակը՝ գործով, ոչ թե դատարկ խոսքերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել