Մի քիչ ուշացած.... հոպ, էստեղ միանգամից պետք չի - հա դե ոնց որ միշտ, չէ՛, ոնց որ բոլորինս էս դեպքում: Օրենքը թաքուն են ընդունել: Եթե հավատանք որոշ պատգամավորների, սկի իրենք տեղյակ չեն եղել: Մայր Աթոռն էլ խորացած է եղել ՄԻՊ-ի խտրականության մասին օրինագծի վրա: Որոգայթներն ամեն քայլափոխին են: Որոգայթ փառաց հավատացելոց ու եվրաինտեգրմանց...
Եկեղեցին դեմ է սեռափոխությանը և կպայքարի ծածուկ ընդունված օրենքի դեմ
- Մարդ արարածն այնպիսի էակ է, որի մոտ առաջանում են շատ ու շատ ցանկություններ: Դրա համար էլ խոստովանության և զղջման աղոթքների մեջ կան կետեր, որոնք մարդուց վանում են «անասնական, իգական, արվական, նույնիսկ գրաստական» ցանկությունները: Դարերով եկեղեցին փորձել է առողջացնել մարդու միտքն ու հոգին: Ինչպես մարդու կյանքը, այնպես էլ սեռը Աստծո կողմից պարգև է մարդուն. դա Աստծո արարչագործության ֆենոմենի գեղեցկագույն դրսևորումն է: Ծննդոց գրքում գրված է, որ Աստված ստեղծեց Ադամին և Եվային, ոչ թե Ադամին և Սթիվին, ինչպես կատակով նշում են շատ արևմտյան գործընկերներ: Նմանօրինակ օրենքների ընդունումով մենք դուռ ենք բացում և առիթ ստեղծում, որ մարդիկ չպայքարեն իրենց կրքերի դեմ, չլինեն ժուժկալ, չհաղթահարեն իրենց արատավոր ցանկությունները: Ես չեմ ցանկանում որևէ մեկին դատել:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/652265.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել