Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալյադոլիդին» եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթը եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Լանգլեին գոլային փոխանցում կատարեց Մեսին։ Սա նրա առաջին գոլային փոխանցումն է ընթացիկ առաջնությունում։
«Բարսելոնան» 24 միավորով 5-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Վիլյառեալից», որը տանը 1։1 հաշվով խաղաց «Աթլետիկի» հետ։
Գոլերի տեսանյութն՝ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել