Panorama.am-ը գրում է․

«Ողբերգության երկրորդ արարը. հայ ժողովուրդը, իր իշխանությունների կողմից դավաճանված ռազմի դաշտում և դիվանագիտական առճակատման մեջ, արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը: Նրանք դիմադրում են՝ մոռանալով երեկվա սորոսական ելույթները, բռնում են Ռուսաստանի ձեռքն՝ անհույս փորձով՝ կանխելու անխուսափելին», - ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ KP.RU-ին:

«Ես չգիտեմ, թե դա որքան կտևի: Համոզված եմ միայն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ: Եվ սա Հայաստանի և նրա քաղաքացիների զուտ ներքին, ինքնիշխան գործն է: Մեր գործն է որոշել՝ Կովկասում նոր պատերազմի արդյունքում Խորհրդային Միության և Ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահել է, թե՞ կորցրել: Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար»,-ասել է Զատուլինը:

Զատուլինի խոսքերով, Ադրբեջանը, Թուրքիայի հետ դաշինքով, հարձակվեց չճանաչված Արցախի Հանրապետության վրա, բայց իրականում հայերի ու Հայաստանի՝ խախտելով 1994թ.-ի իրենց օգնությամբ և նրանց խնդրանքով ձեռք բերված զինադադարի համաձայնագիրը։

«Ադրբեջանի պրոպագանդան ու լոբբիստներն իներցիայով շարունակում են այս հարձակումը որակել «հակահարձակում»։ «Դա վիրավորում է իմ միտքը», նմանատիպ դեպքերում ասում էր Ալ Պաչինոն՝ «Կնքահայրը» ֆիլմում։ Չի լինում հակահարձակում, այն էլ ամբողջ ռազմաճակատի երկայնքով, հարձակման նշանների բացակայության դեպքում»,-ասել է Զատուլինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել