Tert.am-ը գրում է․

Այսօր վտանգված է Հայաստանի անկախությունը: Նիկոլ Փաշինյանը Արցախի և Հայաստանի անկախության թիվ մեկ սպառնալիքն է: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում ասաց  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ շատ կարևոր է՝ ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանի դեմ պայքարելով՝ պաշտպանում է երկրի անկախությունը, քանի որ ապագայում սերունդները հաշիվ են պահանջելու, թե ինչու այս ծանր օրերին պայքար չի եղել:

«Պատահական չէ, որ 17 կուսակցությունները կանգ առան Վազգեն Մանուկյանի թեկնածության վրա: 1992 թվականին Վազգեն Մանուկյանը, երբ ընտրվեց պաշտպանության նախարար, մենք տեսանք, թե ինչ դրական բեկումներ մտան պատերազմի դաշտ. հիմա էլ է այդպես»,-ասաց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը պատմական շանս ունի հաղթանակը վերադարձնելու Վազգեն Մանուկյանի շնորհիվ:

Արամ Հարությունյանը շեշտեց, որ այլ տարբերակ չկա, և պետք է հավաքվեն հրապարակում, որի արդյունքում Փաշինյանը փախչելու է: «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու առաքելությունը հայ ժողովրդինն է: Նիկոլ, քո ընտանիքի անվտանգության համար արի այստեղ, արի ծնկաչոք ու ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև եթե չգաս, պատժվելու ես»,– ասաց նա՝ շեշտելով, որ այս պայքարը կուսակցական չէ, այն անվտանգության համար մղվող պայքար է:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել