Tert.am-ը գրում է․

Այն պատուհանից նայող, վարչապետի աթոռը գրկած մարդը թող մեկ անգամ էլ համոզվի, որ մենք՝ այստեղ հավաքվածներս, մեկ և մեծ ընտանիք ենք: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

«Ով փորձել է մեր ընտանիքը պառակտել, մեր ընտանիքում սև ու սպիտակ բաժանել, բաժանումներ մտցնել, դուրս ենք շպրտելու: Եվ սրա համար՝ առանց «դրա» Հայաստան: Մարդիկ մեզ խնդրել են, որ մեր վանկարկումը փոխենք, քանի որ չեն ուզում դրա անունը լսել»,- ասաց նա:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ նախորդած շաբաթների, օրերի ընթացքում Ոստիկանության  շատ ծառայողներ ասել են՝ մասնակիցը չեն այն հանցավոր գործունեությանը, որին մղում է Հայաստանի իշխանությունը: Նա շեշտեց, որ մոտ է այն ժամը, երբ ոստիկանները ևս նույն հրապարակից խոսելու են Փաշինյանի հրաժարականի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել