Հայկական բանակցային արգումենտներից մեկը միշտ եղել է այն, որ Ադրբեջանը հրաժարվել էր լինել Խորհրդային Ադրբեջանի ժառանգորդը և իրեն համարել է 1918թ. ԱԴՀ ժառանգորդը, որն, ի դեպ, չէր ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից, ինչի արդյունքում մեկ անգամ չենք կրկնել, որ Արցախի Հանրապետությունը կապ չունի հիմիկվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Հիմա այսքանի մեջ ոնց ենք որոշում, որ պետք է օգտագործել ԱՍՍՀ սահմանների քարտեզը, ու դրա հիման վրա ՀՀ-ից ինչ ուզենան վերցնեն տանեն։ Հիմա էլ ինչ որ հին օրենք են գտել, դրանով են ուզում նախկինների վրա գցեն։ Այսինքն դուք ուզում էիք նորմալ բանակցել, ձեզ լուրջ ընդունող ու ձեր արգումենտները լսող կար, տրամաբանական լուծումների էլ հասնում էիք ու ձեզ ինչ-որ ներպետական օրենք էր խանգարու՞մ։ Լավ ամոթ չի՞։ Այսքան ապաշնորհ լինել կարելի է՞։
Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10160639548668378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել