Pastinfo.am-ը գրում է․

Անթույլատրելի է Եռաբլուրի սարքել ինչ-որ վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են։ Չի կարելի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անդրադառնալով երեկ Եռաբլուրում տեղի ունեցածին։

«Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան, որը մեզ չի սազում»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով վարչապետի աջակիցների թվին Արթուր Վանեցյանը նկատեց դա այն հարցը չէ, որ մրցեն, թե ում հետևից է շատ մարդ քայլում.

«Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է։ Ինչ վերաբերում է, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթ է նման համեմատություններ անել։ Կա լոր քաղաքական ճգնաժամ և այդ ճգնաժամը պետք է ստանա իր լուծումը։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենքներով պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Վերջին նշեց, որ երկրի ղեկավարը չի կարող գալ Եռաբլուր և նրան ուղեկցեն այդքան ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ և ոստիկանները բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ։

Անդրադառնալով Սյունիքին Արթուր Վանեցյանը նշեց, որ այս իշխանությունների օրոք յուրաքանչյուր օր զիջում ենք մեր հայրենիքի մի մասը, յուրաքանչյուր օր ունենում ենք նոր գերեվարված անձինք. «Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որպեսզի հնարավոր լինի բոլոր այդ հարցերի պատասխանները տալ»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ ԱԱԾ սպաները և Արթուր Վանեցյանն այսօր Եռաբլուրում էին` մատուցելու հարգանքի տուրք պատերազմում զոհվածների հիշատակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել