Pastinfo.am-ը գրում է․

Երեկ ամբողջ օրը դիտում էի, թե ինչ իրադարձություններ էին տեղի ունենում Եռաբլուրում և ուղղակի գարշանք էի ապրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

«Շատ վատ էի զգում, որ մենք հերթական անգամ ծաղրի առարկա դարձանք ամբողջ աշխարհի առջև։ Մարդիկ մոռանում են, թե որտեղ ենք գտնվում, իսկ մենք Եռաբլուրում ենք։ Չեմ ուզում հիմա անդրադառնալ իմ հրաժարականի պահանջներին»,-ասաց Միքայել Համբարձումյանը, ով նախատեսում է առաջիկայում ասուլիս տալ։ Նա նշեց, որ ձեռնպահ է մնալու նեղ անձնական խոսակցությունները կամ հանգամանքները ներկայացնելուց, քանի որ կարծում է ԱԱԾ աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկատվությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականություններն իրականացնելիս։

«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը և որի մեջ սպառնալիք եմ տեսել, այդ հանգամանքների մասին կխոսեմ»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Հարցին` երբևէ ապօրինի հանձնարարութնուն ստացել է, Միքայել Համբարձումյանն ասաց, որ ձեռնպահ կմնա ապօրինի հանձնարարական ձևակերպումը տալուց, սակայն կարող է փաստել, որ եղել է հանձնարարական, որը գտել է, որ չպետք է կատարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել