Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանն այսօր ինչ անում է, անում է իր իշխանությունը ևս մեկ օրով, պլյուս մեկ, պլյուս մեկ օրով երկարաձգելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իշխանության նախատեսած վաղվա սգո երթին:

«Նիկոլ Փաշինյանը հիմար չէ, Նիկոլ Փաշինյանին շատ բանում կարելի է մեղադրել՝ անադեկվատության, դավաճան լինելու, փառասիրության, հիվանդագին կասկածամտության, բայց հիմարության մեջ մեղադրել չի կարելի»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանում այսօր բացարձակ անիշխանություն է, բայց քանի որ պարանոիկ փառասիրություն ունի՝ և՛ ինքը, և՛ իր ընտանիքը, հոգեբանորեն պատրաստ չեն հաշտվել մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը չի լինելու այլևս դե յուրե վարչապետ, ցանկացած լծակ փորձում են օգտագործել իր իշխանությունը ևս մեկ օրով երկարաձգելու համար:

«Մենք ունենք հստակ տեղեկություն, թե ինչ հրահանգներ են իջեցված մարզպետներին, Նիկոլ Փաշինյանի հետնագրպանում բնակվող օլիգարխներն ինչպես են իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներին աշխատանքի սպառնալիքով ահաբեկել, որ վաղվա երթին մասնակցեն, մենք գիտենք Նիկոլի գրպանում գտնվող տարբեր մտավորականներ ինչպես են ուղարկվում զոհված զինվորների ծնողների մոտ, խնդրում աղաչում, որպեսզի նրանք լինեն հանդուրժող կամ թույլ տան, որ Նիկոլ Փաշինյանը մոտենա իր որդիների գերեզմանին: Եթե այսքան նվաստացումների, ստորացման գնով ինքը փորձելու է կազմակերպել երթը և մտնի «Եռաբլուր», Նիկոլ Փաշինյան, միևնույն է, դու նզովյալ ես, քո անունը դաջվել է հայ ժողովրդի ամենամեծ դավաճանների շարքին, դու առաջինն ես` Պետրոս Գետադարձից առաջ, Մելիք Ֆրանգյուլից առաջ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել