Tert.am-ը գրում է․

«Ռեգնում» լրատվական գորոծակալությունը ներկայացրել է Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկիի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Սուրբ Աթոռի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Ղարաբաղյան  վերջին պատերազմի սկիզբը (առաջին կրակոցները հնչեցին սեպտեմբերի 27-ի գիշերը) համընկավ այն օրվա հետ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում պետք է ընդուներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այս հանդիպումը տեղի ունեցավ, չնայած պարզվեց, որ այն բավական կարճ էր հասկանալի պատճառներով: Ինչպես հետագայում կաթողիկոսը պատմել է Il Messaggero իտալական հրատարակությանը տված հարցազրույցում, «իրենց միջև համագործակցություն կա (նկատի ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի):

«Պապը մեզ պատմեց իր ցավի մասին, մենք դատապարտեցինք հարձակումը: Նաև բացատրեցինք նրան, թե ինչպես է Թուրքիան աջակցում Ադրբեջանին այս պատերազմում: Կարծում ենք, որ հարձակումը մտածվել է Անկարայի աջակցությամբ»,-ասել է Գարեգին Բ-ն:

«Վատիկանը մատը զարկերակի վրա է պահում Կովկասում: Հենց այդ պատճառով է, որ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում և Վրաստանում Առաքելական նվիրակի՝  արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բեթանկուրի դեկտեմբերի 5-9-ի այցը Երևան, որը, մշտական բնակություն ունենալով Թբիլիսիում, փորձել է ամիսը մեկ կամ երկու անգամ այցելել Հայաստան: Ճիշտ է, այս տարի մոնսինյորը ստիպված էր դադար վերցնել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պատերազմից առաջ՝ մարտի սկզբին, նա Երևանում էր, որտեղ, ի դեպ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկեց Հայաստանում նվիրակի նստավայր բացելու հնարավորությունը: Այժմ նրա ուղևորությունը համընկավ հետպատերազմյան շրջանի հետ, ինչը հայերի համար շատ դժվար է քաղաքական տեսանկյունից: Բեթանկուրը հանդիպեց Գարեգին Բ կաթողիկոսին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներից մեկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել