Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019թ. ի վեր ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:

Իր ելույթում Ալիևը մասնավորապես անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ վերհիշելով վերջինիս «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը:

«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, այցով գտնվելով ԱՄՆ-ում, հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը նախապատրաստվում է նոր պատերազմի՝ նոր տարածքների համար»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ այս հայտարարությունը բացահայտում  է հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության էությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել