Tert.am-ը գրում է.

Այսօր Հայաստանում սիրողականության և դավաճանության թանձրուկ է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանը պատմականորեն երբեք սահմանազատված չի եղել, սահմանազատումն առհասարակ բարդ գործընթաց է․ ոչ ոք չի պարզաբանել՝ ո՞ր խորհրդային քարտեզով են փորձում սահմանազատել, այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, խաղաղության համաձայնություն և հիմնարար փաստաթուղթ չկա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան Արամ Օրբելյանը:

«Պատերազմը շարունակվում է, անգամ ռազմական դրությունը չեն վերացրել։ Ըստ եռակողմ համաձայնության՝ զորքերը պետք է կանգնեն զբաղեցրած դիրքերում։ Մեկ հոգի նստած՝ դավաճանում է երկիրը, փոխանակ պատասխանատու լինի տարածքային ամբողջականության համար։ Միջազգային հարաբերություններում ոչ թե ընկալումներով, այլ փաստաթղթերով են գործում»,- ասել է փաստաբանը:                                                                            

Ըստ Օրբելյանի՝ Հայաստանը փաստացի հանձնում է տարածքներ, Ադրբեջանն էլ հայտարարում է, որ Երևանը, Սևանն ու Զանգեզուրը ևս իրենցն են. «Փաշինյանը երևի միայն Իջևանը, Տավուշն է ուզում պահել։ Խնդիրն արդեն մարդկանց ֆիզիկական անվտանգությանն է վերաբերում, նոր ցեղասպանության վտանգ կա։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հստակ դիրքորոշում են արտահայտել, մեր որևէ գործողություն դրան չի հետևել։ Դավաճանության մասին խոսելու համար բավարար հիմքեր կան, պետք է հետաքննվի, ավելին՝ իշխանությունը մեղքի զգացումով է պատերազմ վարել՝ մտածելով, թե մենք ագրեսոր ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել