Այսօր՝ դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի նստավայրում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Ասուլիսի շրջանակում Պուտինն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ընդգծելով, որ
իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել: Լարվածությունը, նրա խոսքով, տևում էր երկար տարիներ:

Նախագահը կասկած է հայտնել առ այն, որ հակամարտությունը բռնկվել է արտաքին միջամտության պատճառով:

«Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ կարգավորում է առանց արյունահեղության»,-բացատրել է Պուտինը:

«Երկար տարիներ Ռուսաստանը ելնում էր այն նախադրյալից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները: Բացի այդ, ստատուս քվոն պետք է ամրագրվի տարածաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել