ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 62 հարց, որից 56-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

- Արամ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ նշանակելու մասին,

- Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին,

- Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին եւ այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել