Դեկտեմբերի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների համագործակցության խնդիրները։

Անդրադարձ եղավ կորոնավիրուսային համավարակի և Ղարաբաղյան պատերազմի շրջանում մաքսային մարմինների կատարած աշխատանքներին։

Ա. Թումանյանը ներկայացրեց Մեղրիի մաքսակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, որից հետո քննարկվեցին այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել