Չեմ կարծում, որ այս երիտասարդները առաջնորդ չունեն. նայում եմ այս օրերի տեսաերիզը, թե ոնց է ոստիկանների հետ Արգիշտի Կիվիրյանը մտել վիճաբանության մեջ վրան տեղադրելու համար, հետո նրան բաժին տարան ու բաց թողեցին: Նախախորհրդարանը, եթե իրոք ուզում է երիտասարդներին ներգրավել իր շարքերը ու դառնալ մի ճակատ, երիտասարդների մերժումներին չպետք է խռովկան երեխու կեցվածք ընդուներ ու մի կողմ քաշվեր, այլ միանար երիտասարդների տրանսպորտի թանկացման պայքարին ու միասին պայքարեին: Ինչպես ասում էր Լենինը, "Կայծից հրդեհ կբռնկվի" Երիտասարդների սկսած պայքարը հենց այդ կայծն է, որը պետք էր թեժացել, պայքարի ալիքն ու տրամագիծը մեծացնելու համար: Պետք է հաշվի առնվեր, որ երիտասարդներն ուզեցել են իրենց ուժերով մի բան փոխել, հաջողության հասնել թեկուզ տրանսպորտի գների փոփոխության մեջ և հասան. Բռավո իրենց: Հիմա այդ շարքերը նոսրացել է ու ոչ մի գնով չպետք է թողնել, որ բռնկված կայծը հանգչի, պետք է երիտասարդների հետ բանակցել, լինել նրանց մեջ, մասնակիցը դառնալ նրանց ծրագրերին, որ երիտասարդներն էլ որպես հենարան հույս կապեն որևէ շարժման հետ: Ինչու՞ պետք է առաջարկեն,- -Միանա՞ք ձեզ,- դա ի՞նչ առաջարկ է, ինչու՞ պետք է երիտասարդների շարժումը հենց իրենցը չվերագրեին ու չխառնվեին ջահելների շարքերը լրացնեին: Հատուկ հրավերք պետք չէր դրա համար: Երիտասարդները աթոռակռիվ չեն տալիս, պաշտոններ չեն ուզում . պայքարում են իրենց խախտված իրավունքների, արդարության համար: Այսօր նրանց շարքերը նոսրացել է, շուտով հերթական անգամ այս շարժումն էլ իր վախճանը կունենա, եթե ընդդիմությունը շարունակի կրավորական կեցվածք ընդունել: Ոչ Րաֆֆու կողմնակիցները, ( բացի Ստյոպա Սաֆարյանից ու Դավիթ Սանասարյանից) ոչ Նախախորհրդարանը, ոչ էլ Սարտարապատ շարժումը չփորձեցին լուրջ ընդունեին ու խառնվեին երիտասարդների շարքերին : Առաջին մերժումից խռովկան երեխու նման մի կողմ քաշվեցին, այն դեպքում, երբ պետք է խառնվեին երիտասարդների հետ ու միասին պայքարեին, որ պայքարի Էֆեկտիվությունը ավելի մեծանար: Երբ չկա միասնականություն, այնտեղ չկա նաև հաղթանակ. դա աքսիոմա է: Ջահելները միասնական էին մի ճակատով. ու հաղթեցին, բայց դրանից ավել բեռի տակ նրանք չեն կարող մտնել , հեղափոխություն իրականացնել, որն օդ ու ջրի նման պետք է մեր երկրին: Հեղափոխության համար մեծ ուժ է պետք, մեծ կամքի ուժ ու հետևողականություն: Բոլոր հեղափոխությունները դատապարտված են պարտության, երբ մի օր պայքարում են, մի ամիս հանգստանում: Երիտասարդների պայքարը տրանսպորտի թանկացման դեմ տվեց իր դրական արդյունքը, քանզի նրանց պայքարը տևական էր ու չկար պարտվողականության ոչ մի նշույլ. միտված էր հասնել հաղթանակի և հասան: Երանեկ այսօրվա իրենց ընդդիմադիր համարողներն ունենան այնքան պայքարելու կամք, ինչպես մենք տեսանք տրանսպորտի թանկացման դեմ պայքարում: ՈՒրախ եմ ու հպարտ, որ այսօր ունենք այսպիսի երիտասարդություն. ուրեմն ամեն ինչ կորած չէ. կարծում եմ Երիտասարդների սկսած շարժումը կծնի իր միջից առաջնորդներ ու կայծից հրդեհ կբռնկվի, որը կբերի իշխանափոխության: Բարի երթ ձեզ երիտասարդներ. մեր երկրի վաղվա տերեր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել