Tert.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջ վերջին իրադարձությունների զարգացման ֆոնին «ՌԻԱ Նովոստի»-ին զրուցել է մի շարք փորձագետների հետ, որոնք կարծիք են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտությունում նոր միջադեպերի առաջացման հնարավորությունը չի կարելի բացառել:
«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ կողմերը պահպանեն հրադադարը։ Ես ողջունում եմ այն, որ ռուս խաղաղապահներն արագ ժամանել են բախումների գոտի, դա շատ կարևոր է։ Բայց, իմ կարծիքով, չի կարելի համարել, որ տարբեր տեսակի միջադեպերի առաջացման վտանգ առկա չէ», - «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե ով է խախտել հրադադարը, որը հաստատվել է 1994 թվականին և գոյություն է ունեցել շուրջ 26 տարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



