Երեկ վերադարձվեցին 44 հայ գերիներ!
Լուրը ողջունելի էր, եւ այս ծանր օրերին լիաթոք շնչելու առիթ ունեցանք։
Բնականաբար, իշխող ուժն առիթը բոլոր հնարավոր միջոցներով շահարկեց՝ ինքնագովազդվելու եւ հանրությանը հերթական մանիպուլյացիայի չափաբաժինը մատուցելու նպատակով։
ԲԱՅՑ
Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ դեռ ունենք՝ տասնյակ գերիներ, 100-ավոր անհայտ կորածներ, որոնք հնարավոր է՝ գերեվարված են։
Ըստ ստորագրված ստորաքարշ փաստաթղթի՝ պատերազմող 2 կողմերը պարտավորված են վերադարձնել գերիներին, եւ այդ գործընթացի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, որն էլ կազմակերպեց մեր 44 տղաների վերադարձը։
Հասկանում եք՝ պատերազմի դե յուրե ավարտից շուրջ 40 օր անց նոր 1-ին խումբ ռազմագերիներ են վերադարձվում։
Այն դեպքում, երբ հայկական կողմը փաստաթղթով նախատեսված յուրաքանչյուր հերթական պայմանն ի կատար ածելիս եւ տարածք հանձնելիս առնվազն հնարավորություն ուներ պահանջել մի խումբ ռազմագերիների վերադարձ, որը, սակայն, դավադիր անփութության արդյունքում չիրականացվեց։
Փոխարենը՝ առանց առկա խաղաքարտերը շահարկելու՝ քամուն տրվեց հերթականը. իր՝ փաստաթղթով ամրագրված պարտավորությունը կատարելու համար, այն էլ՝ թերի, թշնամուն վերադարձրինք ռազմագերի չհանդիսացող 2 մարդասպանների, որոնց, նախ՝ հանձնման պարտավորություն չունեինք, 2-րդ՝ Ադրբեջանը շատ ջանք էր ներդրել եւ դեռ պատրաստ էր ներդնելու՝ դրանց վերադարձի համար։
Հարգելիներս, մտահոգության գլխավոր դրդապատճառը 44-ի փոխարեն՝ կրկնապատիկ ավել, եւ, ընդհանրապես, բոլորի շուտափույտ վերադարձն է։
Չի՛ կարելի նման կերպ հապշտապ կիսալուծումներով առաջնորդվել, երբ զոհասեղանին 100-ավոր կյանքեր են։
Բնական է, որ գործող դավաճան ու ապիկար ուժերից հերթական ձախողումներից զատ այլ բան չի կարելի ակնկալել։
Հենց այդ պատճառով՝ դեռ նոյեմբերի 10-ից պնդում եմ, որ պարտված եւ դավաճան ուժը պետք է րոպե առաջ հեռանա, իսկ այդ րոպեն արդեն շուրջ 40 օր է տեւում։
Արդյունքում ի՞նչ ունենք։
Իբրեւ թե դադարեցված պատերազմի պայմաններում ունենք՝
1. պայմանավորվածությունից զատ՝ նոր գրավված տարածքներ,
2. զոհեր,
3. գերիներ։
Հ. գ. Ադրբեջանական կողմն այսօր տեսանյութ տեղադրեց նոր ռազմագերիների վերաբերյալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3481829335185485
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել