Քանի որ ամբողջ օրը հնարավոր չեղավ որևէ գերատեսչությունից որևէ տեղեկություն ստանալ, ստիպված գրում եմ էստեղ. Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan
-ին՝ արդյոք համաձայնել եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես համաձայնություն էիք տվել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը Արցախի խաղաղապահների կազմած քարտեզից հանելուն: Այսինքն՝ նույն ձեւով վաղը քարտեզը փոխվելո՞ւ է: Քանի՞ գերի ունենք Խծաբերդի մոտ եւ ի՞նչ տեղեկություններ ունեք նրանցից: Ինչո՞ւ Պաշտպանության բանակը ստորաբաժանումներ չի ուղարկում Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը պաշտպանելու: Ի՞նչ պետք է անեն Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում և հարակից տարածքում գտնվող զինվորները:Կարդացի, որ վաղը ուզում եք հանդես գալ տեսաուղերձով, առաջարկում եմ դա անել հիմա եւ պատասխանել վերը նշված հարցերին, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես եղավ Խծաբերդի եւ Հին Թաղերի դեպքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել