Tert.am-ը գրում է.
Պատերազմից հետո առաջին անգամ տարածաշրջանում են Մինսկի խմբի համանախագահները: Սա լավ առիթ է՝ խոսելու մի շատ կարևոր հարցի մասին: Ի վերջո, Արցախի հարցը լուծվե՞լ է, թե այն չի լուծվել և խոսքն ընդամենը հրադադարի մասին է: Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «36.6» հաղորդաշարի ժամանակ ասել է Սամվել Ֆարմանյանը:
«Այսինքն, Հայաստանը համարում է, որ Ղարաբաղի հարցը անգամ նման նվաստացուցիչ կապիտուլյացիայի գնով արդեն կարգավորվե՞լ է, հետևաբար պետք է արդեն անցնել Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների ու բարիդրացիության հաստատմանը, ինչպես ակնարկվում էր խորհրդարանում, թե այդ հարցը մնում է չլուծված՝ ու դեռ պետք է բանակցել, Խաղաղության մեծ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որն էլ կլինի հարցի վերջնական ու ամփոփ լուծումը: Համենայն դեպս, եթե համանախագահներն այստեղ են, դա նշանակում է, որ միջազգային հանրությունը համարում է, որ հարցը դեռ չի վերջնականապես չի լուծվել»,- ասել է նա:
Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի ընկալումներով հարցն արդեն լուծվել է, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ծվատված հատվածի անվտանգության երաշխավորը: «Օրինակ, հայաստանցի զինվորները շարունակելո՞ւ են ծառայել Արցախում: Կամ Հայաստանը համաձա՞յն է այն բանի հետ, որ Արցախից մնացած այդ հատվածի կարգավիճակն այլևս կարևոր չէ, և ռուս խաղաղախահների առակայությունը Ստեփանակերտում ինքնին կթելադրի դեպքերի հետագա ընթացքն ու այդ տարածքի հետագա կարգավիճակը: Կամ, օրինակ, ի՞նչ սպասել Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման հեռանկարի ուղղությամբ: Չէ՞ որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև նախկինում դրված նախապայմանը՝ Արցախի հարցի կարգավորումը, ըստ այդ տեսակետի, այլևս չկա: Նմանատիպ հարցերը տասնյակ են»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



