Ադրբեջանին 26 տարի անց հաղթանակի համար պետք եկան՝ Թուրքիայի աջակցությունը, սիրիացի վարձկանները, միլիարդավոր դոլարների զենքը, 26 տարի անարդար դարի գործարքի արդյունքում երկրի նավթա-գազային պաշարները քամող միջազգային կոնսորցիումը, թուլացած Հայաստանն ու ռևանշի երազանքով ապրող հասարակությունը։
Ու, ըստ իս, ամենակարևոր բաղադրիչը վերջինն ա, քանի որ մնացածը փողի ու հմուտ դիվանագիտության հարց ա մեզ համար։
Ու ամենավտանգավոր թեզը, որը որդի պես ներմուծում են մեր ենթագիտակցության մեջ հիմա, «հազիվ փրկվեցինք», «եկեք չբզբզանք, բարիշենք, կարող ա մեծահոգի գտնվեն», «բանակը պարտվեց, քանդվեց, բարոյալքվեց, էլ հույս չկա» կարգի մտքերն են։
Բանակը չի պարտվել, թիկունքն էլ չի պարտվել, պարտվել ա քաղաքական վերնախավը։ Բանակին խանգարել են կռվել, և դա արդեն փաստ ա, թիկունքին խանգարել են օգնել առաջնագծին, և դա էլ ա արդեն փաստ։
Բայց մեզ ջանասիրաբար փորձում են համոզել, որ մենք ենք մեղավոր պարտության համար ու հիմա պետք է լուռ համակերպվենք Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրվող պայմաններին, որ հանկարծ Երևան չմտնեն։ Այնինչ հակառակը։ Իմանալով իրենց հոգեբանությունը՝ վստահաբար կարելի ա ասել, որ ինչքան զիջենք, լռենք ու խուսափենք ընդհարումներից, էդքան իրանց ախորժակը միայն աճելու ա, ու էդքան ավելի ամրապնդվելու ա Երևան մտնելու ցանկությունը։
Ռևանշ լինելու ա, ու օր առաջ բոլորը պետք է դա գիտակցեն, ընդունեն ու սկսեն դրան պատրաստվել, որովհետև գոյամարտը հենց էս տեսքն ունի։ Ադրբեջանին խաղաղության կարելի ա միայն պարտադրել։