Մովսես Հակոբյանի ու Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, Արայիկ Հարությունյանի գաղտնալսումը, Սեյրան Օհանյանի հարցազրույցը, մնացյալ գեներալների լուռ համաձայնությունը, ամենօրյա ռեժիմով համակարգը լքող ոստիկանները, տասնյակ համայնքների ղեկավարները, սփյուռքի ակնառու ներկայացուցիչները, անխտիր բոլոր կուսակցությունները, ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ ու ներկայիս նախագահները, հոգևոր երկու առաջնորդները, ամենօրյա բողոքի ակցիաներն ու տասնյակհազարավոր մարդիկ փողոցում, սեփական երեխաներին թաղող կամ մինչ այսօր որոնող ծնողները, հազարավոր վիրավորներն ու տնավեր դարձածները... Ու էս ծախու դրածո դավաճանը և իր դավաճանասպասարկ թիմն ասում են՝ ժողովուրդը չի պահանջում մեր հեռացումը։

Աննախադեպ սրիկաների կույտ, իսկ ըստ ձեր՝ էվոլյուցիայի մեկնարկային աստիճանին գտնվող ուղեղի՝ ո՞րն է ժողովուրդը։ Հեռացե՛ք՝ պահպանելով արդարացի դատաքննության ձեր իրավունքը, այլապես այս լկտի ամբարտավանությամբ միայն վազում եք ժողովրդի ինքնադատաստանին հանդիման ու մի մոռացե՛ք՝ դուք հայոց պատմության մեծագույն դավաճաններն եք, ու սա անժխտելի փաստ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել