Արցախը միայն նախերգանքն էր...
Երբ մի բան տապալում ես, դա սկսում է շղթայական ռեակցիա առաջացնել: Դանակավորներն էլ շատանում են՝ իրենց պատառը տանելու համար: Իսկ հիմա էֆեկտիվ կառավարման, իշխանության տոտալ բացակայության արդյունքում ձևավորվել է նոր իրողություն:
Ադրբեջանն օգտվում է իրավիճակից՝ փորձելով մաքսիմումը տանել ոչ միայն Արցախից, այլև Հայաստանից, դիցուք՝ օկուպացնելով Հայաստանի 20 տոկոսը:
Էստեղ էական նշանակություն ունի Սյունիքը: Ես կասեմ՝ կենսական: Բոլորի համար: Ինչո՞ւ: Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի արտաքին սահմանն է, իսկ Իրանի շուրջ ԱՄՆ-Իսրայել դաշինքի համար օղակը սեղմելու տեսանկյունից սա ռազմավարական սահման է:
Իրանի համար Սյունիքը կարևոր է, քանի որ ցամաքային միակ սահմանն է Հայաստանի և Վրաստանի միջոցով՝ Ռուսաստան և Սև ծով դուրս գալու համար առանց Թուրքիային և թյուրքական պետություններին (որոնք հավաքվում են Թուրքիայի հովանու ներքո) «հարցնելու»:
Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում, քանի որ իրեն «դիմելու են» ԱՄՆ-իսրայելական դաշինքն էլ, Իրանն էլ: Սրանից զատ՝ այլևս խնդիր չէ թյուրքական երկրների գազն ու նավթը Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնելու հարցը, ինչը կշրջանցի Ռուսաստանը, էապես կթուլացնի Եվրոպայի էներգետիկ անկախությունը Մոսկվայից դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հիմա ստեղ ով ում հետ ոնց կպայմանավորվի, մեր գործը չէ: Մենք այլևս գործոն էլ չենք: Չեն էլ հարցնելու: