Աշխարհի ոչ մի երկրում կապիտուլյացիայի հասցրած ղեկավարը չի մնացել իր աթոռին։ Նա կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ հրաժարական է տվել, կա՛մ հեռացվել է պաշտոնից։
Նիկոլը ինքնասպանություն չի գործում, հրաժարական չի տալիս, առայժմ աթոռին է։ Սա նշանակում է, որ Հայաստանը որպես պետություն մահացել է կամ մահանում է։
Եթե Նիկոլը դեռ վարչապետի աթոռին է, նշանակում է Հայաստանն անկախ պետություն է դարձել ու մեր բանակը նախորդ դարի 90–ականներին Արցախում հաղթանակ է տարել ի հեճուկս մեր ժողովրդի ու ի հաշիվ բարենպաստ հանգամանքների։
Հիմա մեր վերջին քննությունն է։ Եթե Նիկոլին չհանենք, Հայաստան չի լինելու։
Հայաստա՞ն, թե՞ Նիկոլ․ ամեն մի քաղաքացի իր համար պետք է ունենա այս հարցի պատասխանը։ Ու եթե ընտրում է Հայաստանը, ապա պետք է դուրս գա պայքարի։ Հիմա միայն մեկ աշխատատեղ կա Հայաստանում՝ փողոցը։ Մի կողմ դրեք ամեն ինչ։ Եթե մեր երկիրը շագրենու կաշվի պես ամեն օր փոքրանում է, ո՞ւմ է պետք ձեր աշխատանքը, ո՞ւմ համար եք աշխատում։ Թուրքի՞։
Ժողովո՛ւրդ, ոտքի՛
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել