Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռացումը նաեւ բխում է իր իսկ շահերից: Այդ մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, հաղորդվում է Ռուսաստանի Հայերի միության ֆեյսբուքյան էջում:

«Փաշինյանի հեռացումը ոչ միայն ժողովրդի կամքն է, րոպե առաջ նրա հեռացումը նաեւ բխում է իր իսկ շահերից: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ բոլորիս համար, եւ նախ, Փաշինյանի համար»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաեւ մեկնաբանել է Արցախի հարցով Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումը:

«Հայտարարությունը ստորագրելիս Փաշինյանը չի մտածել մարդկանց մասին: Ինչպե՞ս կարելի էր 5 օր տալ մարդկանց, որ ազատեն իրենց տներն ու դուրս բերեն անհայտ ուղղությամբ եւ անհայտ տրանսպորտով այն կարողությունը, որը նրանք տարիներով ստեղծել են»,-նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել