Սիրելի՛ հայրենակիցներ,
պահը օրհասական է, մինչ իշխանությունը մատնված է անգործության, մենք կրկին կորցնում ենք տարածքներ. մի թիզ մնացած Արցախից ենք կորցնում, Հայաստանն է վտանգի մեջ, Սյունիքն է վտանգված:
Ամեն ժամ ու վայրկյան լի է անորոշությամբ, տագնապով, պատերազմի վերսկսվելու ռիսկով:
Անգործության մատնված իշխանության ամեն մի օրը, ամեն մի ժամը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության սահմանների, անվտանգության, մարդկային կյանքների համար:
Հայ ժողովուրդ, հիմա քան երբևէ քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է...
Աստված պահապան մեր ժողովրդին
Աստված պահապան մեր հայրենիքին
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/heghine.bisharyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել