Էս պատերազմի թիվ մեկ վախկոտը Արայիկ Հարությունյանն էր (դդումը չէ)։ Ո՛չ ԱԱԾ-ի ամենաէլիտար ստորաբաժանումը, որը հրաժարվեց կռվել, ո՛չ փախչող ոստիկանները, որոնք 3 օր անտեր ու դուրս մնացել էին չոլերում, ո՛չ էլ անգամ դիրքը լքող շարքայինը, ով ասում էր՝ մի կռվեք, հողերը ծախած ա (թերևս սխալ չէր ասում)։
Վախկոտ էր, որ, վախենալով զոմբիների արձագանքից, մերժել էր Քոչարյանի հետ հանդիպումը, վախկոտ էր, որ 10 օր օգնություն չստանալու մասին ինֆոն Արցախն արդեն կորցրած ժամանակ ա սլիվ անում, այլ ոչ հաջորդ օրը։ Վախկոտ էր, որ Արգիշտի Քյարամյանի պես խրտվիլակին դրել էին իրան հսկիչ ու ինքը լուռ համակերպվել էր դրա հետ։
Խայտառակություն ա լինել Արցախի պես երկրի նախագահ ու լինել էդքան տրյապկա։
Արայիկի վախկոտությունը նրան դավաճան դարձրեց ու հիմա հավասար կիսելու է պատասխանատվությունը, որովհետև իր ոչինչ չարժեցող մորթին փրկելու համար նա համաձայնվեց վաճառել ԻՐ հայրենիքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել