Vemard.com-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները, բժիշկ Էնդրյու Մայերսոմի գլխավորությամբ, կազմել են այն գործոնների ցանկը, որնց արդյունքում կինն իր տարիքից 10 տարի մեծ է երևում:
Հայտնի է՝ վատ սովորույթները ծերացնում են կնոջը: Նոր հետազոտությունների ժամանակ գիտնականները պարզել են, թե ինչից և որքանով է կնոջ արտաքինը դեպի վատը փոխվում: Հետազոտությանը մասնակցել է 585 կին՝ 35-70 տարեկան, ովքեր պատկանել են տարբեր էթնիկ խմբերի: Մասնակիցները պատասխանել են իրենց վարած կենսակերպին առնչվող հարցերի, իսկ դրանից հետո մասնագետները ասել են, թե ինչ տարիքի տեսք ունի տվյալ կինը: Հետազոտություններից պարզ է դարձել, որ ոչ միայն խմիչքն ու ծխախոտն են ազդում կնոջ արտաքինի վրա, այլ նաև ոչ ճիշտ սննդակարգը: Սոլյարիում շատ ժամանակ անցկացնելը ևս հանգեցնում է նրան, որ կինն իր տարիքից ավելի մեծ երևա: Էնդրյու Մայերսոմը նշում է, որ կնոջ տեսքը 50 տոկոսով կախված է ժառանգական գործոններից և միայն 33 տոկոսով՝ կենսակերպից: