Դավաճանների իշխանությունը ոչ միայն պատերազմի զոհերի մահվան համար պետք է պատասխան տա, այլ նաև կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց:
Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 10-ը կորոնավիրուսից մահացել է 1082 մարդ: Ստացվում է, որ եթե մահացության տեմպն այսպես պահպանվի, իսկ փաստ է, որ եթե չաճի, ապա չի նվազելու, մենք ամեն ամիս մոտ 1000 մահ էլ կորոնավիրուսից ենք ունենալու: Համեմատության համար նշեմ, որ օգոստոսին գրանցվել է 127 մահ, սեպտեմբերին՝ 82, հոկտեմբերին՝ 400, իսկ նոյեմբերին արդեն՝ 830: Դեկտեմբերի 10-ի դրությամբ կա 252 մահ կորոնավիրուսից:
Բոլոր ոլորտներն, այդ թվում՝ առողջապահականը, կաթվածահար են եղած, որևէ պետական մարմին չի կարողանում կատարել իր գործառույթները և ունակ չէ, փաստացի մենք ամեն օր մահեր ենք ունենում, քանի որ շարունակում ենք հանդուրժել այս դավաճանների իշխանությանը:
Այս դավաճան իշխանության հեռացումն ինչպես բարոյական, սոցիալական, տնտեսական հարցեր է լուծում, այնպես էլ ֆիզիկական գոյության հարցն է լուծում:
Մեկ տարում պատերազմի մոտ 5000 զոհ և  կորոնավիրուսից շուրջ 3000 մահ. սա արհավիրք է, անթույլատրելի ազգասպանություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել