Politik.am-ը գրում է․

Ադրբեջանում այսօր զորահանդես էր, որի ամբողջ նպատակը Հայաստանի իշխանությունների նկատմամբ տարած հաղթանակին գեղարվեստական տեսք տալն էր։ 

Այսօրվա զորահանդեսի ընթացքում շատերին սկսեց հետաքրքրել, թե ինչ էին զգում Հայաստանում հայտնի թրքասերները։ Օրինակ` Ազգային Ժողովի իշխող խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ նա երկար տարիներ ապրել է ադրբեջանցիների հետ ու մշտապես հպարտորեն է պատմել, որ ադրբեջանցի ընկեր ունի, ում հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է։

Կարծում ենք Մարիա Կարապետյանը հպարտությամբ լցված է հետևել զորահանդեսին։ Ի վերջո այս պատերազմում հաղթած այն պետությունը, որի շահերը նա տարիներ շարունակ սպասարկել էր ու կարծես թե հիմա էլ սպասարկում է, քանի որ ինչպես օրերս տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ Մարիա Կարապետյանը փակ քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանում լավ են վերաբերվում հայ գերիներին։ Եվ սա այն դեպքում, երբ արդեն մի քանի տեսանյութ է տարածվել, որոնցում թուրք զինվորականները գլխատում են հայ գերիներին։

Ի դեպ, հետաքրքիր կլինի իմանալ Մարիա Կարապետյանն այս զորահանդեսին տեսա՞վ իր ադրբեջանցի ընկերոջը, որի հետ շատ ջերմ հարաբերություններ է ունեցել Իտալիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել