Հայաստանի վարչապետի աթոռում զմռսված Նիկոլն իր երկրպագուներին, սպասարկողներին և ժեխին համոզել է, որ եթե ինքը կապիտուլյացիայի ակտը չստորագրեր, ապա, իբրև թե, շրջափակման մեջ կհայտնվեր 15-35 հազար զինվոր (իր ելույթներում տարբեր թվեր է նշում), որոնց թուրքերը կսպանեին։

Սա տարրական սուտ է, որի գլխավոր նպատակն է քողարկել այն դավաճանությունը, որի հեղիանկը հենց ազգադավ Նիկոլն է։

Խոսենք փաստերով։

Պատերազմից ժամեր անց ես արդեն գիտեի, որ Նիկոլը դավաճան է, և ըստ սցենարի, մենք պարտվելու ենք։
Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել սեպտեմբերի 27-ի երեկոյան ԱԺ ամբիոնից Նիկոլի առաջարկը. «Եկեք պայմանավորվենք մի բան․ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։ Իսկ ի՞նչ պետք է լիներ, որ մենք մեզ պարտված չճանաչեինք։ Պատասխանը շատ պարզ է՝ պետք է պարտվեինք և մեզ պարտված չճանաչեինք։ Նիկոլն իր այս պրիմիտիվ մեսիջ-ուղերձով բոլորիս հասկացրեց, որ մենք պարտված ենք, սակայն շատ քչերը դա հասկացան։

Մինչ պատերազմական ժամանակշրջանում տեղի ունեցած Նիկոլի ազգադավ քայլերին անդրադառնալն ասեմ, որ Նիկոլը մինչ պատերազմն էլ էր քայլեր ձեռնարկել, որ թուլացնի Արցախի պաշտպանությունը։

Ըստ գեներալ Մովսես Հակոբյանի՝ պատերազմից առաջ Նիկոլի հրամանով՝ թիվ 00038, Արցախի հարավում տեղակայված 5 գունդ են կրճատվել։ Անխուսափելի պատերազմին պատրաստվող երկրի ղեկավարի կողմից զիվորական գնդերի կրճատումը խայտառակ որոշում է։

Ըստ նախորդ իշխանությունների պայմանավորվածության՝ Հայաստանը Ռուսաստանից պետք է ձեռք բերեր «Տոռ» զենիթահրթիռային համակարգեր՝ նախատեսված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության խնդիրներ լուծելու համար, սակայն Նիկոլի իշխանության գալուց հետո այդ համակարգերի ձեռքբերումը չեղարկվում է, և ըստ գեներալ Մովսես Հակոբյանի՝ Նիկոլի անմիջական միջամտության արդյունքում այդ համակարգերի համար նախատեսված գումարով Հայաստանը ձեռք է բերում պատերազմի ժամանակ անպիտան ՍՈՒ-30 ինքնաթիռներ՝ 120 միլիոն դոլար արժողությամբ։ Նիկոլն այդ ինքնաթիռները ձեռք բերելիս տեղյակ է եղել, որ դրանք ՌԴ-ն վաճառում է առանց սպառազինության, սակայն, զարմանալիորեն, համաձայնել է դրանք գնել։ Ըստ նույն գեներալ Հակոբյանի՝ դրանք այդպես էլ չեն օգտագործվել այս պատերազմի ժամանակ։

Նիկոլի ոչ ադեկվատ պահվածքը շարունակվել է պատերազմի ժամանակ ևս։

Ըստ գեներալ Հակոբյանի (ինչը չի հերքվել Նիկոլի կողմից)՝ պատերազմի երրորդ օրը Հայաստանի վարչապետի հրամանով դադարեցվել է բանակի լրահամալրումը։

Ըստ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանի՝ նա պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլը, տեղեկացրել է մեր բանակի հնարավորությունների և ռազմադաշտում տիրող մեզ համար ոչ նպաստավոր իրավիճակի մասին։ Այսինքն՝ Օնիկ Գասպարյանը շատ պարզ ասել է Նիկոլին, որ մենք չենք կարող շարունակել ռազմական գործողությունները։ Պարոն Գասպարյանն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ հաջորդիվ կայացած ԱԽ նիստերում ևս տեղեկացրել է վարչապետին մեր ծանրագույն վիճակի մասին։ Բայց ինչպես տեսնում ենք, այս ամենի մասին իմանալով՝ Նիկոլը մատը մատին չի տվել և չի դադարեցրել ռազմական գործողությունները՝ մերժելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ մի քանի միջնորդությունները։ ՌԴ նախագահն իր հարցազրույցում նշել էր, որ պատերազմի երրորդ օրվանից միջնորդել է, որ դադարեցվեն ռազմական գործողությունները, սակայն հենց Նիկոլն է մինչև նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան մերժել նրա բոլոր միջնորդությունները։

Ավելին, իր վերջին հարցազրույցի ժամանակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև բացահայտեց, որ դեռ սույն թվականի հուլիսին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Նիկոլին ուղարկված նամակում նշել էր, որ մեր բանակը պատրաստ չէ պատերազմի։

Հիմա հարց․ ինչպե՞ս գնահատել Նիկոլի քայլերը, ով դեռ հուլիսից տեղյակ է եղել, որ մեր բանակը պատրաստ չէր պատերազմի, ու այդ ընթացքում գնդեր է լիկվիդացնում, ինչպես նաև մեզ շատ անհրաժեշտ «Տոռ» զենիթահրթիռային համակարգերի փոխարեն անպիտան ինքնաթիռներ է գնում, իսկ պատերազմի ժամանակ էլ կրկին արհամարհում է ԳՇ պետի զեկույցները և ՌԴ նախագահի՝ զինադադար հաստատելու վերաբերյալ միջնորդություններն ու շարունակում է կործանարար պատերազմը՝ 44 օր խաբելով հասարակությանը, որ ռազմաճակատներում ամեն ինչ նորմալ է, և մենք հաղթում ենք կամ նույնիսկ հաղթել ենք։

Ստացվում է, որ Նիկոլն ի սկզբանե իմացել է, որ մենք տանուլ ենք տալու պատերազմը, սական շարունակել է ռազմական գործողությունները, որի արդյունքում մենք ունենք, ըստ ոչ պաշտոնական տվյալների, 5000 զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, ահռելի տարածքային և նյութական կորուստներ։

Ու հիմա Նիկոլի նման դավաճանը, ով կարող էր դեռ սեպտեմբերի 29-30-ին, ընդունելով Պուտինի առաջին միջնորդությունը, դադարեցնել ռազմական գործողությունները շատ քիչ կորուստներով՝ թե՛ մարդկային (ըստ ոչ պաշտոնական տվյալների այդ երեք-չորս օրում մենք ունեցել ենք 500 զոհ ), թե՛ տարածքային (չէինք կորցնի Շուշին, Հադրութը, Մարտունու շրջանի բազմաթիվ գյուղեր և այլն), համոզում է ժեխերին, ժեխուհիներին, իր երկրպագուներին, սպասարկողներին և այլոց, որ նա պատերազմը դադարեցնելով փրկել է հազարավոր կյանքեր։
Իսկ իրականում ի սկզբանե վաճառված պատերազմը շարունակելով ու մեծ քանակությամբ մարդկային զոհեր, տարածքային և նյութական կորսուստներ պատճառելով մեզ՝ Նիկոլ Անհողն այդպիսով ոչ միայն «լեգիտիմություն» է տալիս իր քայլերին, թե մենք պատերազմի ժամանակ ենք այդ ամենը կորցրել, և ինքը դավաճան չէ, այլև լավամարդ ձևանում, որ, չշարունակելով պատերազմն, իբրև թե հազարավոր կյանքեր է փրկել։

Ազգադավ տականքի միակ հույսը քաղաքականապես անգրագետ զանգվածն է, նիկոլապաշտներն են, իշխանամոլերը և ժեխը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել