ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ալբանիայի նախկին արտգործնախարար Դիտմիր Բուշատին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 2013 թ․-ին արտգործնախարարի կարգավիճակում իր հարցարզրույցում վերջինս ասել է. «ՄԱԿ անվտանգության խորհուրդը մի քանի բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության հետ կապված, և դրանցում պահանջվում է դուրս բերել արտաքին ուժերն օկկուպացված տարածքներից: Ալբանիան աջակցում է այդ պահանջին և կոչ անում Հայաստանին անհապաղ դուրս բերել իր ուժերը Լեռնային Ղարաբաղից և հարակից յոթ շրջաններից»:

Այժմ այս պաշտոնյան ԵԱՀԿ ԽՎ-ում կարծիք ձևավորող, իրավիճակի մասին զեկուցող և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ն ներկայացնող հիմնական պաշտոնյան է լինելու:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունն ուներ կամ առնվազն պետք է ունենար որոշման վրա ազդելու բավարար լծակներ:

Չնայած դա անելու համար նախ պետք էր հասկանալ խնդրի կարևորությունը, ապա ունակ լինել ինչ-որ բան անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել