Թուրք-ադրբեջանական համադաշնությունը այլևս իրողություն է: Բաքվի զորահանդեսում հնչեցված հայտարարությունները համադաշնության ռազմական առանցքը կազմող սկզբունքներն էին: Թուրք-ադրբեջանական համադաշնությունը կառուցվում է Հայկական պետականությունը ոչնչացնելու գերագույն նպատակի շուրջ: Մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական գլոբալ մարտահրավերի առջև: Պետք է ինքնորոշվենք նորովի, նորովի ինքնորոշում թե Հայաստանի ներսում, թե արտաքին քաղաքական հարաբերություններում: Ազգային պառակտումը ուժեղացնելու է թշնամական համադաշնության կործանարար ազդեցությունը: Կանգ առնելու, շունչ քաշելու ու թշնամուն նորովի զննելու ժամանակն է : Պետք է Ռուսաստանի հետ քննարկել ռազմատնտեսական նոր պրոյեկտի շուրջ միջպետական կազմավորումներ ստեղծելու հեռանկարները, վերականգնել ռազմական հավասարակշռությունը, Արցախի անկախության միջազգային ճանաչումը հռչակել նոր ինքնորոշված պետության սահմանադրական կարգի հիմքերից մեկը, թշնամական համադաշնության քայքայումը կամ չեզոքացումը ՝ մեր նոր պետության արտաքին հիմանարար ֆունկցիաներից մեկը: Մեր ժողովրդի հավաքական ուժի ու ինտելեկտի վեկտորները արագ գծել է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել