www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Վաղ առավոտյան, երբ Խինգ Շին իր աշակերտի հետ զբոսնում էր այգում, նրանց մոտեցավ մի երիտասարդ: Մի փոքր ամաչկոտությամբ նա բարևեց Խինգ Շիին և նրա աշակերտին ու հետո հարցրեց.

- Ուսուցիչ, ես շատ եմ սիրում մի աղջկա, և մեր ծնողներն էլ դեմ չեն, որ մենք ամուսնանանք, սակայն ես իմ մեջ վախ ու կասկած ունեմ:

- Ինչի՞ մասին ես դու անհանգստանում և ինչի՞ց ես վախենում, — հարցրեց Խինգ Շին:

- Ես վախենում եմ, որ նրա հետ ապրելով կհիասթափվեմ ընտանեկան կյանքից… Ախր ես կանխավ չեմ կարող իմանալ, որ ճիշտ եմ վարվում, — պատասխանեց երիտասարդը:

- Վերադարձիր տուն և ամուսնացիր այդ աղջկա հետ, եթե դու նրան սիրում ես, և ձեր սերը փոխադարձ է, - պատասխանեց Խինգ Շին:

Այն բանից հետո, երբ երիտասարդը, իր շնորհակալությունը հայտնելով իմաստունին խորհրդի համար, հեռացավ, աշակերտը հարցրեց.

- Ասա, ուսուցիչ, ինչու՞ դու նրան խորհուրդ տվեցիր, որ ամուսնանա, եթե նա վախենում է հիասթափվելուց: Մի՞թե չարժեր առժամանակ հետաձգել այդ ամուսնությունը:

- Մտածելով այդպես` դու մոռանում ես այն բանի մասին, որ հիասթափությունը շատ փոքր վճար է երջանկության հնարավորություն ունենալու համար, - պատասխանեց Խինգ Շին:

 

Սալվադոր Դալի «Ռաֆայելի պայթող գլուխը» 1951

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել