1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Պենելոպա Կրուսի մինի ֆիլմի շնորհանդեսը ներքնազգեստի հայտնի Agent Provocateur բրենդի նոր հավաքածուի շրջանակում:
Ֆիլմը դարձել է իսպանացի դերասանուհու ու նրա ամուսնու՝ Խավիեր Բարդեմի ռեժիսորական առաջին աշխատանքը:
Նախագծի շրջանակում ներգրավվել է մոտ 30 կին՝ տարբեր կազմվածքով, սակայն հիմնական շեշտը դրված է Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհու՝ մոդել Իրինա Շեյկի վրա, հաղորդում է Fashiontime-ը:
«Ընկերությունում ինձ տվեցին լիակատար ազատություն, ու ես կարողացա պատմել պատմությունը, որն ուզում էի պատմել: Ես ներգրավեցի տարբեր կազմվածքով ու չափերով կանանց: Ինձ համար կարևոր էր, որ կանայք իմանային, որ այդ ապրանքանիշը բոլորի համար է: Ես ընտրեցի Իրինային, քանի որ նա այնքան աշխույժ կին է, իսկ հոլովակի նկարահանումների համար իսկապես հարկավոր է այնպիսի մեկը, որ կարողանա պահել լսարանի ուշադրությունը»,- իր ռեժիսորական մտահղացումը մեկնաբանում է Պենելոպան:
Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Մադրիդում: Դերասանուհին, սակայն, չի կարողանել ներկա լինել ֆիլմի շնորհանդեսին, քանի որ վերջերս է ծննդաբերել: