Galatv.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնի է` Ռուսաստանում անցած մի քանի օրերի ընթացքում ձերբակալվել են բազմաթիվ կովկասցի ներգաղթյալներ: Նրանց ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են պատճառաբանությամբ, որ առանց թույլտվության առևտուր են կատարում: Այդ մեղադրանքով Ռուսաստանում ձերբակալվել են արդեն պաշտոնական տվյալներով 2-3 հազար ներգաղթյալներ: Նրանց մեջ կան նաեւ ՀՀ քաղաքացիներ:

ՌԴ-ում գործող ՀՀ դեսպանատունն ու ՀՀ ԱԳՆ  պաշտոնական մակարդակով չեն արձագանքում, բայց Ռուսաստանում գործող տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտում են ՌԴ իշխանությունների այս գործելաոճը եւ նշում, որ այս գործողություններն ունեն այլ հիմնական դրդապատճառներ:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը ՌԴ-ում Քաղաքացիական աջակցություն հանձնաժողովի նախագահ, «Memorial» խորհրդի անդամ Սվետլանա Գանուշկինայի հետ:

«Առաջին հերթին ես կարող եմ խոսել միայն այն թվերից, որոնց մասին հայտարարում է ՌԴ ոստիկանությունը: Այսինքն` ձերբակալվել է ավելի քան 2-3 հազար մարդ Մոսկվայում: Երկրորդ` ասեմ, որ խոսքը գնում է արտասահմանցիների մասին, այսինքն՝ արտասահմանյան քաղաքացիների մասին, այլ ոչ թե Հյուսիսային Կովկասի քաղաքացիների մասին: Բայց ինչ կապ ունեն այստեղ ներգաղթյալները, ես չեմ հասկանում, քանի որ եթե օրինականություն է հաստատվում եւ անօրինական, առանց գրանցման աշխատակիցներին են բռնում, ուրեմն բոլորի վրա պիտի տարածվի: Ես հենց նոր Մարդու իրավունքների հանձնակատարի հետ էի, որը որ հիմա այնտեղ է: Ինչպես գիտեք, այստեղ կառուցել են վրանային ճամբար այդ քաղաքացիների համար, որտեղ որ գրեթե ոչ ոք չկար: Այդ ճամբարը կառուցվել է գործարանի տարածքում, որտեղ ապրում էին վիետնամցիները, հրապարակում էին, որ այնտեղ 1500 հոգի էին, բայց ես քիչ առաջ այնտեղ էի, հիմա բոլոր այդ վրանները դատարկ են, ընդամենը 17 վիետնամցի կա եւ ուրիշ ոչ ոք, նրանք չէին ուզում պատասխանել մեր հարցերին: Մեծ թվով այդ վրաններից զբաղված է ընդամենը 1-2 վրանը»,-ասաց նա:

ՌԴ-ում Քաղաքացիական աջակցություն հանձնաժողովի նախագահ, «Memorial» խորհրդի անդամ Սվետլանա Գանուշկինան ասաց նաեւ, որ այդ բոլոր ձերբակալությունները ապօրինի են: Ու բացի այն, որ մարդկանց ապօրինի են ձերբակալել, նրանց չեն տարել նաեւ վրանային ճամբար, ուր պիտի տանեին ու ոչ ոքի չեն հայտնում նաեւ նրանց գտնվելու վայրի մասին:

«Դա ապօրինի ձերբակալություն էր: Թե հիմա որտեղ են գտնվում այդ մարդիկ, հայտնի չէ: Արդեն ունենք դեպքեր, երբ մեզ դիմեց մի կին եւ ասաց, որ իր ամուսնուն ձերբակալեցին եւ դրանից հետո նա կորել է, մենք դիմեցինք բոլոր ոստիկանական բաժանմունքներին, բայց մեզ ասացին, որ նման մարդ նրանց մոտ չկա, իսկ երկու օրից նա ուղղակի վերադարձավ ուշ երեկոյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել