Դավաճան Նիկոլն այսօր ստիպել է հայ սպային զենք պահել իր ժողովրդի վրա… Ասե՞մ, թե սա ինչ է նշանակում։ Կարծում եմ՝ կարիք չկա. դավաճան Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։
Ավելի կարևոր բան ունեմ ասելու։ Կոնկրետ այս լուսանկարում հայտնված սպային չեմ ճանաչում, բայց վստահ եմ, որ նա երբեք չի կրակի ժողովրդի վրա։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև, ինչպես այդ սպայի ծառայակից ընկերներից մեկն էր ժամանակին ինձ ասել՝ հատուկ նշանակության ջոկատների բոլոր տղաները «նույն թելով են կարված»։ Իսկ ես գիտեմ այդ թելի որակը։ Այնտեղ թուլամորթ ու թուլակամ տղերք չկան։ Ոչ էլ շահամոլներ։ Այնտեղ ժողովրդի ու պետության նվիրյալներն են։ Այո՛, հաճախ նրանք ստիպված են նիկոլություն անել, բայց դավաճանության երբեք չեն գնա։ Ոչ էլ սրիկայության։
Համբերություն ձեզ, տղերք։ Ու անփորձանք ծառայություն։ Բան չմնաց, շուտով բոլորս կձերբազատվենք այս դավաճան խեղկատակից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10223546052539136
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել