Aysor.am-ը գրում է․

2020 թվականի ավարտին Հայաստանը մոտեցել է գրեթե անլուծելի թվացող խնդիրներով, և Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության ղեկին մնալն այդ խնդիրների լուծումը դարձնում է անհնարին, ընդդիմության երթի մեկնարկին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մենք այսօր ունենք շատ ծանր իրավիճակ՝ ռազմագերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված, զոհվածների ընտանքիների սոցիալական խնդիրներ, մենք ունենք լրջագույն խնդիրներ ներքին և արտաքին քաղաքականության մեջ, քանդված տնտեսություն, առողջապահական համակարգ, և այս ամենն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանն այսօր գտնվում է ազատ անկման մեջ, և եթե շատ արագ սրա դեմը չառնենք, վերջը լինելու է կործանում», - ասաց Վանեցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել