Panorama.am-ը գրում է․

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Թուրքիայի իր գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Անկարայի հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում:

«Այս զրույցը թույլ տվեց քննարկել տարբեր թեմաներ՝ կապված երկկողմ փոխգործակցության և վերջին շաբաթների իրադարձություններից հետո Թուրքիայի ու Եվրամիության հարաբերությունները», - ասված է հայտարարության մեջ:

«Այս համատեքստում, դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, նախարարը հիշեցրեց Ֆրանսիայի և Եվրոպայի պահանջները՝ բացատրություն տալու համար, ինչը Թուրքիայի և ԵՄ-ի միջև կառուցողական հարաբերությունների վերականգնման նախապայման է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել