News.am-ը գրում է․

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով անհնազանդության ակցիաներ են կազմակերպվում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ Հանրապետության մարզերում։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռիի մի շարք համայնքներում։

Ցուցարարները փակել են նաև Շիրակի մարզպետարանի մուտքերը։

Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երեւանում եւ մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր  Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել