Հիշո՞ւմ եք Աղվան Վարդանյանի առաջին բացահայտումը: Հիշողության թարմացման համար.
«2019-ին արդյո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք, երբ հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է՝ տես, թե անասուններն ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»:
Լուկաշենկո-Սարգսյան հեռախոսազրույցի բացահայտումից հետո կարծում եմ՝ հարցի պատասխանն արդեն բոլորս ունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել