Ակնհայտ է, որ նախագահ Սարգսյանի խոսակցությունը տեղի է ունեցել 2011 թվականի ԿԱԶԱՆՅԱՆ քննարկումներից հետո: Ավելի հստակ՝ կարծես 2015 թվականին: Հիմա հասկացա՞ք Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ դրանց բոլորի հետևանքը ոչ թե սուտ մանիպուլյացիաներն էին, այլ միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշման ամրապնդումն էր: Պատկերացրեք՝ թշնամի երկրի նախագահը ոչ թե բառացի ծիծաղում էր, ոնց անում է հիմա, այլ մի հատ էլ աղերսում էր Լուկաշենկոյին նույնիսկ գումարով՝ 5 միլիարդով լուծել հարցը, իսկ դրան ի պատասխան՝ լսում է ոչ միայն թույլ մերժում, այլ շատ կոշտ մերժում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քանի տասնյակ «լայվեր» կաներ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը, եթե ՄԵԿ ԱՆԳԱՄ այսպես մերժեր... Չտեսանք այդպիսի լայվեր... Դրա փոխարեն տեսանք Հայրենիքի հանձնում, հազարավոր զոհեր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել