Բաց նամակ Էդուարդ Աղաջանյանին
1990-94 թթ․ Հայաստանի իշխանությունները ժառանգել էին ավերիչ երկրաշարժի փլատակներով, Խորհրդային Միության հազարապատիկ դեվալվացված ռուբլով, տոտալ կրիմինալ իրավիճակով, զրոյական արտաքին կապերով, փաստացի բլոկադայի մեջ գտնվող և փախստականներով լի մի տարածք: Սակայն կարճ ժամանակահատվածում կարողացան և՛ պետություն ստեղծել, և՛ պատերազմ հաղթել: Ես հասկանում եմ, այդ ժամանակ Դուք երևի մանկապարտեզ էիք գնում և ոչինչ չեք հիշում, իսկ ծնողները երևի չեն պատմել այդ ամենի մասին:
Այնպես որ ձեր տոտալ անկարողության մեղքը «ժառանգության» վրա բարդելն ամենաճիշտ գործը չէ: Կոնրադ Ադենաուերը վկա: Պարզապես հեռացեք: Գնացեք, զբաղվեք ձեր սիրած գործով, առավել ևս, որ Ձեր հայրիկը ձեզ ԼԱՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ է թողել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kocharyankaren/posts/4856753287700530
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել