Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ազդրի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Sport.es-ը:

Նշվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը վնասել է աջ ազդրի հետևի մկանը:

«Բարսելոնայի» ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է 8 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբը և Դեմբելեն քննարկում են նոր պայմանագիր ստորագրելու գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել