Գերմանիայի Հեսսեն դաշնային հողի Վալդզոլմս համայնքի բնակիչները ապշել են իրենց հարեւանուհի Ռենատե Վեդելից որպես անսպասելի ժառանգություն իրենց հասած 6,2 միլիոն եվրոյի գույքի եւ բաժնետոմսերի մասին լուրից, հայտնում է CNN-ը:
1975 թվականից Ռենատեն ամուսնու՝ Ալֆրեդի հետ ապրել է Վալդզոլմսում: Ալֆրեդը, ով շատ հաջողակ էր բորսայում, մահացել էր 2014-ին, իսկ Ռենատեն 2016-ից տեղափոխվել էր ծերանոց եւ մահացել 2019-ի դեկտեմբերին` 81 տարեկան հասակում:
Կնոջ անմիջական ժառանգը նրա քույրն էր, ով այլեւս ողջ չէր, եւ ամբողջ ժառանգությունը բաժին հասավ համայնքին, որը պարտավոր է այդ գումարն օգտագործել համայնքի սոցիալական կառույցների եւ ենթակառուցվածքների կարիքները հոգալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել