400 գ հնդկահավի աղացած մսին խառնել 2 պճեղ ճզմած սխտոր, քերած գլուխ սոխ, 1 թ. գդալ տոմատի մածուկ, 3 ճ. գդալ աղացած պաքսիմատ (хлебных крошек, bread crumbs, ես միշտ պաքսիմատի վրա 2-3 ճ. գդալ սերուցք կամ կաթ եմ լցնում), կես թ. գդալ չոր կամ թարմ կանաչ ռեհան (basil), աղ, պղպեղ, խառնել: Թաց ձեռքերով մսագնդեր պատրաստել, տապակել, հենց կարմրեն, ավելացնել սոուսը և եփել սուուսի մեջ, կաթսայի բերանը փակ, 5-7 րոպե:

Սոուս

125 մլ սերուցք ոչ բարձր յուղայնությամբ (сливки, whipping cream կամ half and half), 80 գ թթվասեր, ըստ ճաշակի չոր անանուխ, աղ, պղպեղ: Խառնել և լցնել տապակված մսագնդերի վրա: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել